ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դուք ուզում եք ստանալ պատասխան՝ միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք»․ Փաշինյան
16:53, 08.12.2021 | mamul.am
4606 | 2

Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հարցը վերաբերում էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին։

«Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային անվտանգ հաղորդակցությունը Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։ Այդ տրանսպորտային հաղորդակցության նկատմաբ վերահսկողությունը իրականացնում է ռուսական ընկերությունը»,- նշեց Մկրտչյանը, այնուհետև միտքը շարունակելով՝ ասաց,- «Սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի կոմպոնենտից բաղկացած ուղղակի միջանցք»։

«Հարցի էությունը ո՞րն է․ դուք ուզում եք ստանալ պատասխան՝ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունե՞նք, թե՞ դուք ուզում եք, որ մենք միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություն ունենանք», ասաց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր