ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Երբ ձեր թիմակիցներն են կիրառում «Զանգեզուր», «անկլավներ» արտահայտությունները, դուք կրկի՞ն նույն կերպ եք արձագանքում». հարց Փաշինյանին
19:00, 08.12.2021 | mamul.am
3298 | 0

«Իսկ երբ ձեր խմբակցության պատգամավորներն ու ձեր թիմակիցներն են կիրառում «Զանգեզուր», «անկլավներ» արտահայտությունները, դուք կրկի՞ն նույն կերպ եք արձագանքում»,- Փաշինյանին հարց հղեց ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Ես ոչ մի արգահատելի բան չեմ տեսնում «Զանգեզուր» բառի կիրառման մեջ, դա բոլորիս հայտնի, սիրելի հայկական բառ է, Սյունիքի մարզի այլ անունն է»,- պատասխանեց վարչապետը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Փաշինյանն Արթուր Ղազինյանին անվանեց ադրբեջանական նարատիվ տարածող, քանի որ նա կիրառեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը:

«Երբ ձեր թիմակիցներն են կիրառում «Զանգեզուր», «անկլավներ» արտահայտությունները, դուք կրկի՞ն նույն կերպ եք արձագանքում». հարց Փաշինյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր