ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սանասարը, Բաղդասարը, չգիտեմ՝ ովը». Փաշինյանի արձագանքը՝ «Էյվազլի» և «Չայզամլի» եզրույթները կիրառելու մեղադրանքներին
19:36, 08.12.2021 | mamul.am
4631 | 1

Ազգային ժողովում հարց հղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. «Դուք մեր ֆրակցիայի պատգամավորին մեղադրում եք Ադրբեջանի շահերը սպասարկելու համար: Ժանրի կանոններով, պարո՛ն Փաշինյան, հիմա ես ձեզ պետք է մեղադրեմ Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար: Դուք եք Ադրբեջանի նախագահին անվանել կիրթ և կառուցողական, ով պատրաստ է հարցի լուծման: Դուք եք նրա հետ Դուշանբեի վերելակում անհասկանալի ինչ-որ գրառումներ արել: Ձեր օրոք ենք մենք կորցրել Արցախի հատվածը, հազարավոր զոհեր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուններ ունեցել: Դուք եք Էյվազլի և Չայզամլի եզրույթները մտցրել մեր խոսույթ ու հայտնվել ադրբեջանական մամուլում: Հարցս հետևյալն է: Ակնհայտ է, որ հրաժարական տալով՝ դուք կարող էիք կանխել պատերազմը, մանավանդ որ խոստովանում եք, որ բանակցություններում անելանելի վիճակ էր ստեղծվել»:

Ի պատասխան Փաշիննյանն ասաց, թե 2016 թվականի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է բանակցային բովանդակությամբ Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները: «Եվ դա ձեր իշխանության ժառանգությունն է: Սա կապացուցեմ ցանկացած տեղով: Էդ դռնփակ նիստը արեք, էդ բանակցային բովանդակությունը բերեմ, դնեմ սեղանին: Էդ հո կենաց ասելով չի՝ Սանասարը, Բաղդասարը, չգիտեմ ովը: Բա էդ ո՞նց ա, գնում էիք բանակցելու, դառնում էր Ֆիզուլի Էդ հերոսին ինչի՞ եք գնացել բանակցային սեղանի շուրջ դարձրել սակարկման առարկա»,- զայրացավ Փաշինյանը:

«Սանասարը, Բաղդասարը, չգիտեմ՝ ովը». Փաշինյանի արձագանքը՝ «Էյվազլի» և «Չայզամլի» եզրույթները կիրառելու մեղադրանքներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր