ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դեկտեմբերի 10-ին «3+2» ֆորմատի նախանիստ կլինի, որին Հայաստանը կմասնակցի»․ Փաշինյան
20:18, 08.12.2021 | mamul.am
4523 | 0

Խորհրդարանի հետ հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նախորդիվ հայտնած դիրքորոշումը՝ Հայաստանը «3+3» ձևաչափով կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկմանը Հայաստանը ներգրավված է այլ ձևաչափերում։

«Առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10-ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի՝ նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու, և այո, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է՝ ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով, որովհետև ԱԳ նախարարների տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը, որտեղ պետք է քննարկվեն հետագա անելիքները»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը որոշել է տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն վարել և աշխատում է այդ ուղղությամբ։

«Հիմա ես չեմ շտապի հետևություններ անել, բայց որ մենք պիտի փորձենք տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել, փաստ է, և մենք կփորձենք այդ ուղղությամբ հնարավորինս արդյունավետ աշխատել»,- ասաց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր