ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ո՞ր երկրի ժողովրդին են ներկայացնում այս պատգամավորները». Վահագն Ալեքսանյան
22:06, 08.12.2021 | mamul.am
4637 | 4

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառումը. «Ղազինյանը վարչապետին ասում է․ «Դա աշխարհաքաղաքական կարևորություն ունի, այն թուրքական աշխարհը միավորող պորտալարի դեր ունի, բնական է կարող են լինել սպառնալիքներ և ճնշումներ, ինձ հետաքրքիր է ՝ եթե իրավիճակը հասնի, եթե ճնշումները հասնեն այն աստիճանի, որ այլևս հնարավոր չլինի բանակցություններով խնդիրը կարգավորել և արդեն լինի սպառնալիք պատերազմի, դուք՝ գիտակցելով լրջությունը, գիտակցելով պահի կարևորությունը և անվտանգային նշանակությունը, պատրաստ կլինե՞ք հրաժարվելու ձեր պաշտոնից հետաձգելու կամ թույլ չտալու պատերազմը․․․ »։
Ագնեսա Խամոյանը իր հերթին ասում է՝ եթե մեր առաջնորդը լիներ վարչապետ, պատերազմ չէր լինի։
Հիմա, հարգելի՛ քաղաքացիներ, տալիս եմ մի քանի պարզ հարց․ ըստ ձեզ՝ ո՞ւմ են ներկայացնում այս պատգամավորները, ո՞ր երկրի ժողովրդին են նրանք ներկայացնում, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետին հարցնում են՝ պատրա՞ստ ես հրաժարական տաս, որ թուրքերը/ադրբեջանցիները պատերազմ չսկսեն։ Որտեղի՞ց նրանց նման ինֆորմացիա, որ Հայաստանում կամայական անձի վարչապետ լինել/չլինելու դեպքում թուրքերը/ադրբեջանցիները պատերազմ կսկսեն կամ չեն սկսի, որտեղի՞ց երաշխիքները, որ իրենց առաջնորդի վարչապետ լինելու դեպքում չեն սկսի։ Իմ պատկերացմամբ այդ երաշխիքը կարող է տրված լինել միայն ու միայն մի մայրաքաղաքից, որը բնավ Երևանը չէ։
Հ․Գ․ Արծվիկ Մինասյանի հաղորդման հիմա վրա գործ բացած քննիչին խնդրում եմ այս երկու պանտգամավորների այսօրվա այս արտահայտությունները կցել գործին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր