ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Քարոզարշավին ասացիր, մտածեցինք՝ փիառի համար հիմարություն ա, դուրս տվեց». Արտակ Հարությունյան
03:06, 09.12.2021 | mamul.am
5459 | 4

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, քարոզարշավին ասեցիր, մտածեցինք փիառի համար հիմարություն ա, դուրս տվեց։ Բախտի չար հեգնանքով երկրի առաջին դեմքն ես, բա երկրի գլխավոր ամբիոնից էդ անհեթեթությունը կկրկնե՞ն։ Թե բա տղուս կտամ գերիների տեղը։ Էս՝
- Հայտարարություն ա պոտենցիալ հանցագործության մասին, որովհետև հանկարծ ու իրականանալու դեպքում Հայաստանի Հանրապետությունն իրավունքն չունի իր երկրի քաղաքացուն հանձնել գերության,
- Քաղաքական տգիտության վառ արտահայտում ա,
- Անբարոյականության ու մերձավորին չսիրելու վառ օրինակ ա,
- Կոմպետենտության լիիրավ բացակայություն ա,
- Անարգանք ա գերիների, նրանց հարազատների ու ժողովրդի նկատմամբ, քանզի ընդամենը բորբոքում ա կրքերը, գերիներին վերադարձնելու քայլ չի, այլ էժանագին մանիպուլյացիա,
- Ծաղր ա թշնամի պետության ու միջազգային հանրության նկատմամբ...
Լավ, էսքա՞ն էժան։ Երկրի առաջին դեմքը... Հանրապետության գլխավոր ամբիոնից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր