ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վթար՝ Ապարանում. կա զոհ
22:24, 08.12.2021 | mamul.am
4019 | 0

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 60 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շենավան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Ստեփանյանի վարած ռուսական համարանիշներով ՎԱԶ 2121 մակնիշի և Մուղնի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Սիրակ Մինասյանի վարած Toyota Corolla մակնիշի ոստիկանական համարանիշներով ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով Ս. Մինասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ Ոսկևազ գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Խաչատրյանը և Նիվայի վարորդ Է. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր