ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Տեղի է ունեցել Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց
22:48, 08.12.2021 | mamul.am
2466 | 0

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի ընթացքում ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների կատարմանը։ «Ռուսական կողմից շեշտը դրվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկի անհրաժեշտության վրա՝ դրա հետագա սահմանագծմամբ, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական հարթության տեղափոխելու վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր