ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի ընթացքում ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։ ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների կատարմանը։ «Ռուսական կողմից շեշտը դրվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկի անհրաժեշտության վրա՝ դրա հետագա սահմանագծմամբ, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական հարթության տեղափոխելու վրա»,- ասված է հաղորդագրությունում: |