ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ՄԻՊ-ի թեկնածուն ոչ միանշանակ է ընդունվել․ «Փաստ»
09:24, 09.12.2021 | mamul.am
2563 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշում է կայացրել Թաթոյանի փոխարեն ՄԻՊ-ի պաշտոնում «նշանակել» արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։

Թերթի տեղեկություններով, Գրիգորյանի թեկնածության հետ կապված իշխանական թիմում ոչ միանշանակ վերաբերմունք է եղել. շատերը դժգոհել են, որ նա, մեղմ ասած, այդքան էլ նախընտրելի թեկնածու չէ, և նշանակումից հետո այդ տարբերությունը նկատելի է լինելու, առավել ևս՝ Թաթոյանի հետ համեմատած։

Ավելին, թերթի աղբյուրի փոխանցմամբ, տեսակետ է հնչել, որ այդ նշանակումից հետո իշխանությունները հերթական անգամ հայտնվելու են քննադատության թիրախում՝ թե՛ մասնագիտական որակների տեսակետից, թե՛ այն առումով, որ Գրիգորյանը որակվելու է որպես իշխանությունների կամակատար, «սրտի ՄԻՊ», այսինքն՝ ոչ անկախ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր