Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Վեդի–Արարատ քաղաքի ճանապարհի Ոսկետափ գյուղի սկզբնամասում բախվել են Mitsubishi Colt և Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Արարատի մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 45-50 տարեկան կին է: |