ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-3 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
«Մեր հարևանության ողջ երկայնքով տեղի են ունենում կարևորագույն գործընթացներ». Վարուժան Գեղամյան
12:00, 09.12.2021
3711 | 1

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Վերջին երկու շաբաթներին ֆեյսբուքի կողմից իմ անձնական և գիտական էջը մի քանի անգամ արգելափակվել է, ու թեև շարունակվող որոշ սահմանափակումներին, որոնք նվազեցնում են դիտումները, արդեն կարող եմ գրառումներ կատարել։ Արգելափակումների պատճառը զանգվածային բողոքներն են։ Կարծում եմ՝ գուշակում եք, թե ովքեր են բողոքարկում իմ ու մեր թիմի գործունեությունը։ Ինչևէ, քանի դեռ կա հնարավորություն այս հարթակում գրելու, ես այն օգտագործելու եմ։

Թեև անցնող օրերին հանրային առիթ չի եղել խոսելու, սակայն վերջին շաբաթներին մեր հարևանության ողջ երկայնքով տեղի են ունենում կարևորագույն գործընթացներ, որոնք արժանի են ուշադրության. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, ԱՄԷ-Թուրքիա լարված հարաբերություններում նոր շրջափուլ, որն ունի տնտեսական «մերձեցման» երանգներ, Թուրքիայում և Ադրբեջանում ներքաղաքական զարգացումներ, որոնք շարունակական բնույթ են կրելու և ազդում են վերջիններիս արտաքին քաղաքական գործողությունների վրա, Սիրիայի «վերադարձ» դեպի Արաբական լիգա, սպառազինությունների մրցավազք տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների միջև և այլն։ Ցանկը կարելի է երկար շարունակել։ Վերջին տարվա աղետալի իրադարձությունները բավական հանրամատչելի կերպով ցույց են տվել, որ մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող այս և այլ իրադարձություններն ու ձևափոխումներն առաջին հերթին հենց մեզ են վերաբերում։ Ուստի հենց դրանք պետք է լինեն հանրային խոսույթը ձևավորող գլխավոր թեմաները։ Ակնկալել, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը կարող է անհրաժեշտ լրջությամբ ու հայկական դիրքերից գնահատել ու նախապատրաստվել այս իրադարձություններին արձագանքելուն, միամտություն է և ինքնախաբկանք։ Հետևաբար ի՞նչ անել այս պարագայում. 1) ազգային քաղաքացիական հասարակության ուժերով մշտադիտարկել տարածաշրջանային իրավիճակը, 2) վերհանել իրական խնդիրները և հանրայնացնել դրանք՝ հնարավորինս ճնշում բանեցնելով գործող կապիտուլյացիոն վարչակարգի վրա, 3) փորձել հանրային դիվանագիտության միջոցներով համագործակցել մերձավորարևելյան խնդիրների շուրջ միավորված արտաքին գործընկերների հետ։

Եթե պետությունը զավթածները չեն սպասարկում հայության շահերը, ապա անհրաժեշտ է ձևավորել այլընտրանք բոլոր ոլորտներում։ Սա հնարավոր ամենաարդյունավետ ճանապարհներից է, որը, սակայն, հեշտ ու արագ չէ։ Անհրաժեշտ է նշել նաև, որ քաղհասարակության ջանքերով արվածը բավարար չէ, եթե զուգահեռ չի ընդանում կապիտուլյացիոն իշխանությունների հեռացմանն ուղղված քաղաքական իրական պայքար։

Հ. Գ. Քարտեզում մոտարկված կերպով երևում է տարածաշրջանում ուժերի նոր բալանսը՝ ըստ երկների։ Կարմիրի ու կանաչի երանգներով նշված են այն երկրները, որոնք անուղղակի միավորված են Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտության դեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր