ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք. ԱՆ
11:48, 09.12.2021 | mamul.am
3424 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում ներկա պահին հայտնաբերվել է Գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք, որից 7-ը ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության արդյունքում՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում, որոնք հոսպիտալացվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում: Հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն է, 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ի վիճակը գնահատվում է բավարար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր