ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Էլեկտրոմոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչև 2024թ․
18:06, 09.12.2021 | mamul.am
2809 | 0

ԱԺ-ն կողմ քվեարկեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները։

Նախագիծն ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

«Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մասնավորապես մեծ, միջին փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները»,-նշեց նա:

«Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայում ԵԱՏՀ-ի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը»,- ընդգծեց փոխնախարարը:

«Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը հավելեց, որ նախագիծը մշակվել է դեռևս նախկին կառավարության օրոք:

«Կարծում եմ, որ օրինագիծը աշխատելու է և կունենա էֆեկտիվ բնույթ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր