ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվի». Կարեն Անդրեասյան
12:06, 09.12.2021 | mamul.am
3000 | 1

Այսօր՝ Կառավարության նիստում, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։

«Առաջարկվող կարգավորումների նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխխանիզմների նախատեսումն է»,- նշեց նա։

«Ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով աղճատվել է բազմաթիվ քաղաքներում քաղաքաշինական պատկերը, և անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել»,- նկատեց նախարարը։

«Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու: Բայց քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն, և քանդվի ամբողջը, կա հստակ մեխանիզմ, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,- ասաց Անդրեասյանը:

«Ըստ այդ մեխանիզմի՝ հատկապես արագ գործողություններ պետք է ձեռնարկեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թվականի հունվարի 1-ից սկսած, մինչ օրենքի ուժի մեջ մտնելը»,- ընդգծեց նախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր