ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Այս հայտարարությունն անելուց հետո որոշ մարդիկ բահերը կվերցնեն ու կգնան»․ Փաշինյան
12:18, 09.12.2021 | mamul.am
5285 | 1

Ինչպես արդոեն հայտնել ենք, այսօր Կառավարության նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։

«Առաջարկվող կարգավորումների նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է»,- նշեց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց Անդրեասյանին, թե մինչև որ պահը կառուցված ինքնակամ շինություններին են օրինականացման հնարավորություն տալիս՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը, թե՞ մինչև 2022թ. հունվարի 1-ը:

Անդրեասյանը պատասխանեց, որ ամսաթիվ չի նշվում.

«Օրենսդրական կարգավորումը վերաբերելու է այն ինքնակամ շինություններին, որոնք կառուցել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը»,- հավելեց նա:

«Հիմա այս հայտարարությունն անելուց հետո որոշ մարդիկ որոշ տեղերում բահերը կվերցնեն ու կգնան կառուցելու: Դուք մոռացե՞լ եք՝ ընտրությունների գիշերը ինչ էր տեղի ունեցել Երևանում: Մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսում խանութ էին սարքել: Այդպես չի լինի: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք հետին ամսաթիվ պետք է ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք նոր ինքնակամ շինություններ կառուցելու»,- նկատեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր