ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն հայ գերիներին վերադարձնելու գործը». Մուրադով
12:48, 09.12.2021 | mamul.am
6952 | 1

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որՌԴ խաղաղապահներն ավարտին կհասցնեն հայ գերիներին վերադարձնելու գործը։ Այս մասին հայտնում է Տասս-ը։
«Այս պահին ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են, կա դրական ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,- ասել է Մուրադովը։
Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքներըը համարում է խաղաղապահի քաղաքացիական պարտք։

«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գերիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում ու տեսանք արցունքներ: Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն»,- ասել է Մուրադովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր