ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Վերոնշյալ հայտարարությունները վերաբերում են ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության հանցակազմին». Վարդան Բալյան
13:42, 09.12.2021 | mamul.am
2269 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրել է. «Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ Ղարաբաղը դուք եք ծախել, նրա ընդդիմադիրները պատգամավորի կարգավիճակով հայտարարում են՝ Ղարաբաղը դու եք հանձնել։ Այս մարդիկ պաշտոնատար անձինք են, ովքեր հասանելիություն ունեն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, նրանց խոսքը չի կարող անպատասխանատու լինել ապրիորի։ Վարչապետի կամ պատգամավորի կողմից ԱԺ ամբիոնից կամ որևէ այլ տեղ հնչեցված խոսքը, եթե պարունակում է հանցագործության մասին հաղորդում, ինչը տվյալ դեպքում առկա է, պետք է դառնա առնվազն քրեական ընթացակարգով քննության կամ ստուգման առարկա։ Ավելին, վերոնշյալ հայտարարությունները վերաբերում են մեր օրենսդրությաբ ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության հանցակազմին, ինչի պարագայում իրավապահ մարմինների անգործությունը միանշանակ հանցավոր անգործություն է»։

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր