ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«2022 թ․ երկրորդ կեսին պատրաստ կլինի նոր էլեկտրոնային համակարգը, ինչը կվերացնի մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը»․ Ռ․ Բադասյան
15:24, 09.12.2021 | mamul.am
1956 | 0

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որով ներդրվում է մաքսային և հարկային ծառայության անցնելու նոր ընթացակարգ, արդյունքում.

✅ Ձևավորելու ենք լիովին նոր ստորաբաժանումներ։ Գործընթացը սկսվելու է մայրաքաղաք Երևանից։

✅ Արդեն 2022թ․ երկրորդ կեսին պատրաստ կլինի նոր էլեկտրոնային համակարգը, ինչը կվերացնի մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը․ հայտարարագրերը կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, և դրանց հետ կապված հետագա բոլոր ճշտումները և հետադարձ կապը կիրականացվի առցանց եղանակով։ Սա ենթադրում է հայտարարագիր վերլուծող մաքսային տեսուչների և մաքսային ձևակերպում իրականացնողների ու տնտեսվարող սուբյեկտների հետ անմիջական շփումների բացառում։

✅ Փոփոխություններ կլինեն նաև մաքսային տերմինալներում, որոնք, արդեն էլեկտրոնային համակարգից ստանալով համապատասխան ազդակները, կիրականացնեն կոնկրետ զննության գործառույթներ։ Ընդհանուր նպատակն է նոր էլեկտրոնային համակարգով կրճատել տնտեսվարողի ժամանակածախսը, խնայել միջոցները, բացառել կոռուպցիոն ռիսկերը և իրականացնել ապրանքների արագ բացթողնման գործընթաց։

✅ Նոր ընթացակարգն ենթադրում է մրցութային կարգով ընդունելություն, ուսումնական գործընթաց՝ տեսական ու գործնական փուլերով, բարեվարքության ստուգում և ըստ առաջադիմության, մաքսային ծառայությունում համալրում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր