ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ այցս անցնում է իմ հասցեին հնչող սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչերով». Թաթուլ Հակոբյան
14:54, 09.12.2021 | mamul.am
4053 | 1

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի լրագրողական համայնքին,

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին,

ՀՀ Գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին,

Երևանում ԱՄՆ դեսպանությանը

Հարգարժա՛ն բարեկամներ, Միացյալ Նահանգներ իմ այցը, որն իրականացվում է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ամերիկահայ 8 կազմակերպությունների և մի շարք անհատների մասնակցությամբ և օժանդակությամբ, անցնում է իմ հասցեին հնչող սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչերով: Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից, որի մասին մանրամասնորեն կներկայացնեմ Երևան վերադառնալուց անմիջապես հետո՝ դեկտեմբերի 11-ին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր