ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքում հայկական դիրքերի ուղղությամբ
17:54, 09.12.2021 | mamul.am
9890 | 0

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։ Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։

Իրադարձությունների զարգացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր