ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+25 °C
Մեծամորի հնավայրի պեղումների ընթացքում գտնվել է շուրջ 28 հազար առարկա՝ էնեոլիթի դարաշրջանից
17:18, 14.12.2021 | mamul.am
14189 | 0

Մեծամորի հնավայրում կատարված պեղումների ընթացքում գտնվել է շուրջ 28 հազար առարկա՝ էնեոլիթի դարաշրջանից (մ.թ.ա 5-6 հազարամյակներից) մինչև ուշ միջնադար (17-18-րդ դարերը)։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան ներկայացված են ոսկուց, անագից, արծաթից, սաթից պատրաստված պերճանքի եզակի առարկաներ: Մեծամորի հնավայրից է հայտնաբերվել և թանգարանի հատուկ զետեղարանում է ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնի ամենահին ոսկե զարդը:

Դեկտեմբերի 15-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվող գիտաժողովին զուգահեռ կբացվի Մեծամորի ոսկու սրահի նոր ցուցադրությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր