ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ Բայդենին հաճոյանալու համար. #Вloomberg
15:24, 14.12.2021 | mamul.am
7537 | 1

Թուրքիայի ԱԳ նախարարը երեկ հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ բանագնացներ, ինչպես նաև խոսել էր Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին:

Bloomberg-ը մանրամասներ է ներկայացրել այս գործընթացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դերի մասին:

«Հոկտեմբերին՝ Հռոմում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել՝ բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը»,- գրել է պարբերականը՝ հավելելով, որ տեղեկությունն ստացել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից:

«Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը կօգնեն Անկարային բարելավել հարաբերությունները Վաշինգթոնի հետ, որոնք լարվել են՝ կապված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ»,- նշված է հոդվածում:

Bloomberg-ը հոդվածը վերնագրել է «Թուրքիան փորձում է կարգավորել Հայաստանի հարաբերությունները՝ Բայդենին հաճոյանալու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր