ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ
16:48, 16.12.2021 | mamul.am
6463 | 0

Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ (GCPF)` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով:

«Որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն` մենք մշտապես աշխատում ենք ավելի մեծ ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում և ուրախ ենք այդ ճանապարհին համագործակցել մեր բազմամյա գործընկերներ responsAbility ընկերության և GCP հիմնադրամի հետ: Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և հատկապես «կանաչ» ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ստացված նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները և միևնույն ժամանակ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը»,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

««responsAbility» ընկերությունն ուրախ է Ամերիաբանկին տրամադրել երկարաժամկետ առաջնային վարկեր` GCPF-ի հետ համատեղ: Ամերիաբանկը մեր երկարամյա և խոշորագույն գործընկերներից մեկն է ողջ աշխարհում:

Հուսանք` նշված ֆինանսավորումը թույլ կտա առավել մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՓՄՁ ոլորտին և «կանաչ» նախագծերին` այդպիսով նպաստելով 2020թ. կրկնակի ցնցումներից հետո Հայաստանի տնտեսության վերականգնմանը»,- նշել է ընկերության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և կովկասյան տարածաշրջանի գծով ավագ ներդրումային մասնագետ Յունես Բոազիսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր