ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ամերիաբանկի հերթական հարմարավետ ու նորաոճ մասնաճյուղն այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում
17:42, 21.12.2021 | mamul.am
4991 | 0

Ամերիաբանկը բացեց ևս մեկ մասնաճյուղ այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում: «Մալաթիա»-ն այս տարի բացված թվով հինգերորդ մասնաճյուղն է:

Բանկի հերթական մասնաճյուղը առանձնահատուկ շնորհակալության դրսևորում է հաճախորդներին վստահության, հավատարմության և երկարամյա համագործակցության համար: Ամերիաբանկը կարևորում է իր հաճախորդների հարմարավետությունը և հնարավորություն է ստեղծում նրանց համար օգտվելու բանկային բոլոր ծառայություններից իրենց համայնքում:

«Մալաթիա» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31- ը ներառյալ:

Հատուկ առաջարկի պայմանները ֆիզիկական անձանց համար.

· Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

· Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

· Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով

· VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Հատուկ արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար

· Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

· Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

· Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թե՛ օնլայն և թե՛ օֆլայն եղանակով:

Ամերիաբանկի յուրաքանչյուր քայլ ուղղված է ստեղծելու ավելի հարմարավետ ու նպաստող միջավայր հաճախորդների համար, ներդնելու նոր տեխնոլոգիաներ, նոր ու ժամանակակից բանկային ծառայություններ:

Ամերիաբանկի հերթական հարմարավետ ու նորաոճ մասնաճյուղն այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Ամերիաբանկի հերթական հարմարավետ ու նորաոճ մասնաճյուղն այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Ամերիաբանկի հերթական հարմարավետ ու նորաոճ մասնաճյուղն այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Ամերիաբանկի հերթական հարմարավետ ու նորաոճ մասնաճյուղն այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Ամերիաբանկի հերթական հարմարավետ ու նորաոճ մասնաճյուղն այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Ամերիաբանկի հերթական հարմարավետ ու նորաոճ մասնաճյուղն այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր