ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Թռչող» տներ՝ երկրաշարժից փրկվելու համար
23:12, 23.12.2021 | mamul.am
15289 | 0

Ճապոնական Air Danshin Systems Inc. ընկերության տները կարող են երկրաշարժի ժամանակ բարձրանալ գետնից վեր և «սավառնել» մինչև ցնցումների ավարտը։
«Թռչող» քոթեջների սկզբունքը հետևյալն է. դրանց պարագծի երկայնքով տեղադրվում են զգայուն սենսորներ: Արձանագրելով երկրի մակերևույթի անգամ ամենաթույլ տատանումները, նրանք ազդանշան են ուղարկում տան հիմքում տեղադրված կոմպրեսորին, որն արագ օդ է մղում շենքի տակ: Այս հզոր առաձգական օդային բարձը թույլ է տալիս շենքին սավառնել գետնից 3 սմ բարձրության վրա:
Անգամ այս փոքր հեռավորությունը բավական է տունը կործանարար հետևանքներից պաշտպանելու համար։ Պահանջվող օդի ծավալը պահպանվում է հատուկ հսկիչ փականի միջոցով՝ այդպիսով պահպանելով տան կայուն հավասարակշռությունը «թռիչքի» ժամանակ։ Նշենք, որ սեյսմակայուն հիմքը կապ չունի տան «արկղի» հետ, իսկ երկրաշարժի ավարտից հետո այն սահուն վերադառնում է իր տեղը։
Air Danshin Systems Inc-ի մասնագետները նշում են, որ իրենց նոու-հաուն, արդյունավետ լինելուց բացի, ավելի ցածր գին ունի տների սեյսմիկ պաշտպանության այլ հայտնի մշակումների համեմատ։

«Թռչող» տներ՝ երկրաշարժից փրկվելու համար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր