ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
ՌԴ դատարանը Google-ին տուգանել է 98 միլիոն դոլարով. հաջորդը Facebook-ն է
00:00, 25.12.2021 | mamul.am
6771 | 0

Մոսկվայի դատարանն այսօր Alphabet's Google ընկերության նկատմամբ սահմանել է 7 միլիարդ 200 միլիոն ռուբլու տուգանք, ինչը հավասար է մոտ 98 միլիոն ԱՄՆ դոլարի:

Տագանսկի շրջանի թիվ 422 տեղամասի հաշտարար դատավորը նման վճիռ է կայացրել, պատճառաբանելով, որ ամերիկյան ընկերությունը հրաժարվել է իր էջերից հեռացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելված տեղեկատվությունը:

Դատարանը հայտարարել է, որ Google ընկերությունը վարչական իրավախախտում է կատարել և պետք է տուգանվի:

Այս տարեսկզբից Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզորը», կազմել է արգելված տեղեկությունները Google-ի կողմից չհեռացնելու հարցով 16 արձանագրություն:

«Ռոսկոմնադզորը» նմանօրինակ որոշում է պատրաստում նաև Facebook ընկերության նկատմամբ:

Դատարանն, ըստ օրենքի, ինքնուրույն է հաշվարկում տուգանքի չափը՝ հիմք առնելով ընկերության տարեկան եկամուտը: Ռուսական կողմը հավաստիացնում է, որ Google-ի ռուսաստանյան ներկայացուցչության ֆինանսական միջոցների տարեկան շրջանառությունը 2020 թվականին գերազանցել է 85 միլիարդ ռուբլին:

Տուգանքը կարող է կազմել խախտում կատարած ընկերության տարեկան եկամուտի մեկ քսաներորդից մինչև մեկ տասներորդ մասը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր