ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Կանանց գեղասահքում առաջին անգամ քառակի ռիտբերգեր կատարած Ադելյա Պետրոսյանը՝ իր արմատների ու Արցախի մասին
22:18, 26.12.2021 | mamul.am
14981 | 0

Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանն, ով հադես է գալիս Ռուսաստանում, կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։

Ավելի վաղ 14-ամյա գեղասահորդուհին քառակի ռիտբերգերը կատարել էր մրցումներում, դա տեղի է ունեցել Պերմի Ռուսաստանի գավաթի փուլում:

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել

Ազատ ծրագրի ժամանակ այսօր մարզուհին հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» կոմպոզիցիայի ներքո:

Տարեսկզբին մարզուհին ևս մեկ անգամ հանդես էր եկել այս ծրագրով ու հարցազրույց էր տվել, որտեղ խոսել էր իր հայկական արմատների ու հայ ժողովրդին ոգեշնչելու ցանկության մասին. «Ես հայրական կողմով հայ եմ: Վերջերս Հայաստանը պատերազմում պարտվեց Ադրբեջանին և հանձնեց Արցախը: Այն անցավ Ադրբեջանին: Ինձ համար շատ կարևոր է, որ երբ ես սահում եմ, դրանով ոգեշնչեմ իմ ժողովրդին, ում արյունն է հոսում իմ երակներում: Եվ կարևոր է, որ Արցախը վերադարձնեն Հայաստանին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր