ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Օդանավից գտել են 199.000 ռուսական ռուբլի
17:42, 04.01.2022 | mamul.am
8533 | 0

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հաղորդագրություն է տարածել. «Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ:

Հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի:

Համաձայն ընթացակարգի՝ գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը ու մաղթում առողջ, խաղաղ և բարեբեր տարի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր