ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
ՀԱՀ խորհրդարանում բռնկված հրդեհը մարվել է երկու օր անց
23:30, 04.01.2022 | mamul.am
7773 | 0

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում կիրակի առավոտյան բռնկված ավերիչ հրդեհն ամբողջությամբ հաջողվել է մարել 2 օր անց՝ հունվարի 4-ին, հայտնել է AFP-ն։

Նշվում է, որ շուրջ 20 հրշեջներ և մի քանի հատուկ մեքենաներ մնում են խորհրդարանի շենքի մոտ՝ իրավիճակը վերահսկելու համար։

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն շենքն զգալի վնաս է կրել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Ազգային ժողովի դահլիճը, որտեղ նստում է խորհրդարանը, ելույթ է ունենում նախագահը, ամբողջությամբ ավերվել է։

BBC-ի փոխանցմամբ՝ հրկիզման մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Դատախազությունը հայտնել է, որ 49-ամյա Զանդիլ Քրիսմաս Մաֆեն իր հետ պայթուցիկ է ունեցել։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով։ Կասկածյալը հերքում է մեղադրանքը, իսկ նրա փաստաբանը պնդում է, որ Մաֆեն «սխալ նույնականացման» զոհ է դարձել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր