ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Մակրոնի՝ չպատվաստվածներին բարկացնելու վերաբերյալ հայտարարությունը վրդովմունք է առաջացրել
21:36, 06.01.2022 | mamul.am
6024 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ցանկանում է բարկացնել չպատվաստավծներին՝ նրանց հեռացնելով հասարակական վայրերից, արգելելով օգտվել միջքաղաքային գնացքներից:

«Չպատվաստավծներին ես իսկապես ուզում եմ բարկացնել, մենք շարունակելու ենք այսպես վարվել մինչև վերջ, սա է մեր միակ ռազմավարությունը»:

Մակրոնի հայտարարությունը զայրացրել է ընդդիմադիր պատգամավորներին: Վերջինները հայտնել են, թե Մակրոնն ասում է, որ սիրում է ֆրանսիացիներին, բայց ավելի շատ հակված է անտեսել նրանց։ «Մենք կարող ենք խրախուսել պատվաստումը՝ առանց որևէ մեկին վիրավորելու»,- նշել է նա։
Մակրոնը հավելել է, որ որևէ մեկին չի պարտադրում պատվաստվել, բայց բոլորը պետք է հիշեն, որ չպատվաստավծները հունվարի 15-ից չեն կարող այցելել որևէ հանրային վայր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր