Թուրքիայի նախկին ԱԳ նախարար և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թվիթերյան իր էջում անդրադարձել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների գործունեությանը՝ նշելով, թե մտահոգված է այդ երկրում տեղի ունեցող զարգացումների համար, ապա հավելել. «Մտահոգիչ է նաև այն, որ Ղազախստանն օգնության համար դիմել է Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը»: |