ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ֆրանսիան 210 մլն եվրոյով տուգանել է #Google-ին ու #Facebook-ին
11:24, 08.01.2022 | mamul.am
6910 | 1

Ֆրանսիայի տվյալների վերահսկման ծառայությունը տուգանել է Google և Facebook ընկերություններին՝ cookies ֆայլերի օգտագործման խախտումների համար:

Կարգավորողը նշում է, որ cookies-ի ընդունման համար facebook.com, youtube.com և google.fr կայքերում օգտատերերին բավական է մկնիկի մեկ սեղմում կատարել։ Իսկ ահա հրաժարվել առցանց-թրեքերներից նույն հեշտությամբ չի ստացվում։

Այդ իսկ պատճառով ծառայությունը որոշել է տուգանել. Google-ը պետք է վճարի €150 000 000, Facebook-ը՝ €60 000 000. ընդ որում, ընկերությունները երեք ամիս ժամանակ ունեն, որպեսզի cookies-ից հրաժարվելու ընթացակարգը դարձնեն նույնքան պարզ, որքան օգտագործման համաձայնության գործընթացը: Պահանջների չկատարման դեպքում Google-ն ու Facebook-ը ստիպված կլինեն վճարել լրացուցիչ €100 000՝ յուրաքանչյուր օրվա համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր