ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է 5000 մարդու
10:55, 09.01.2022 | mamul.am
4475 | 0

Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 5,1 հազար մարդու, ովքեր մասնակցել են երկրի մի շարք շրջաններում անկարգություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կիրակի օրը հայտնել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Այս պահի դրությամբ ամբողջ Ղազախստանում կալանավորվել է 5135 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ սպանությունների, պետական ​​պաշտոնյաների նկատմամբ բռնություն գործադրելու, ավազակային հարձակման, խուլիգանության և գողությունների հատկանիշներով 125 նախաքննություն է սկսվել։
Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը նշել է, որ անկարգությունների ժամանակ վնասվել և ոչնչացվել է ավելի քան 400 մեքենա, որից 346-ը՝ ոստիկանական։ Ավելի քան 100 խոշոր առևտրի օբյեկտներ և բանկեր են թալանվել կողոպտիչների կողմից։ «Իշխանությունների հեղինակությունը խարխլելու նպատակով հանցագործները քողարկվել են ոստիկանների և զինվորականների համազգեստով և կատարել անօրինական գործողություններ»,- պարզաբանել է ՆԳ նախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր