ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ղազախստանում անկարգությունների ժամանակ 160-ից ավելի մարդ է զոհվել
19:06, 09.01.2022 | mamul.am
7575 | 0

Ղազախստանում զանգվածային անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ նրանցից 103-ը զոհվել է Ալմաթիում։

«Խաբար 24» հեռուստաալիքը տվյալներով՝ զոհերից 3-ը երեխաներ են:

«Զոհերի թվում կան նաև անչափահասներ։ Ղազախստանի երեխաների օմբուդսմենը հաստատել է 11–ամյա և 15–ամյա դեռահասի, ինչպես նաև չորսամյա աղջկա զոհվելու մասին»,– հաղորդում է հեռուստատեսությունը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր