ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Տոկաևը Ղազախստանի իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ է անվանել
12:06, 10.01.2022 | mamul.am
5226 | 0

ՀԱՊԿ ղեկավարների՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ Ղազախստանի նախագահը նշել է, որ անկարգությունների ժամանակ ուժային կառույցների 16 աշխատակից է զոհվել, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը ճշտվում է. «Հունվարին ստեղծված ճգնաժամն ամենամասշտաբայինն էր անկախ հանրապետության պատմության ընթացքում»:

Նա հայտարարել է անկարգություններին ահաբեկիչների ուղիղ մասնակցության մասին. «Նրանք գործում էին հատուկ դաժանությամբ՝ գլխատելով երկու զինծառայողի»,- ասել է Տոկաևը: Նախագահը հավելել է, որ Ղազախստանը երբեք չի օգտագործի զինված ուժերին խաղաղ ցուցարարների դեմ:

Տոկաևի խոսքով՝ քաղաքական բոլոր պահանջներն իրականացվել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր