ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ստանիսլավ Զասը կայցելի Ղազախստան
20:06, 10.01.2022 | mamul.am
3674 | 0

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-13-ը կայցելի Ղազախստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։ Այցի նպատակն է տեղում ծանոթանալ երկրում տիրող իրավիճակին, ինչպես նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ղեկավարումը։
Նախատեսվում է, որ Ստանիսլավ Զասը կայցելի նաև Ալմաթի, որտեղ կհանդիպի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ, կծանոթանա քաղաքում տիրող իրավիճակին, կայցելի հրամանատարական կետ և տեղակայման կետեր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր