ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել»․ Տիգրան Աբրահամյան
10:24, 11.01.2022 | mamul.am
3026 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Արցախում մեկ օրվա մեջ ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։

Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենա, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ վարվել։

Երրորդ միջադեպը վերաբերվում է Շուշիի հարակից հատվածող անցնող ճանապարհին, որտեղ թշնամին քարերով խոցել է հայ խաղաղ բնակչի մեքենան։
Այս երեք միջադեպերը արձանագրվել են երեկ՝ հունվարի 10-ին և 3-ի դեպքում էլ գլխավոր ընդհանրությունն այն է, որ ադրբեջանցի զինծառայողները հայկական բնակավայրերի, բնակիչների ուղղությամբ նպատակային կրակ են վարել՝ խոցելու գյուղատնտեսական տեխնիկա, քաղաքացիական մեքենա և խաղաղ բնակիչների։

Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության տեսանկյունից, ճիշտ կլիներ, որպեսզի ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանվեին այն մարտական դիրքերը, որոնք հայկական բնակավայրերի մերձակա հատվածում են և տարբեր իրավիճակներում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։
Հետպատերազմյան փուլում, ռուս խաղաղապահների միջամտությամբ, տարբեր ուղղություններում դիրքեր հանվել է և կարծում եմ, որ այս դեպքում ևս, ադրբեջանական լկտիությունները հաշվի առնելով, Ադրբեջանին ստիպելու և կրակ վարող դիրքերը առհասարակ հանելու հնարավորություն կա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր