ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ԱՄՆ-ում մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել
11:18, 11.01.2022 | mamul.am
14025 | 0

Ամերիկացի բժիշկները 57-ամյա տղամարդուն գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ են փոխպատվաստել, հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժներին:

Վիրահատությունն անցկացվել է Բալթիմորում և տևել է շուրջ 8 ժամ: Բժիշկների խոսքով՝ հիվանդն իրեն լավ է զգում՝ զարկերակային ճնշումը նորմալ է:

«Տղամարդը համաձայնել է փորձարարական միջամտությանը, որովհետև առանց վիրահատության չէր ապրի, իսկ դոնոր սրտի փոխպատվաստում հնարավոր չէր կատարել՝ ծանր հիվանդության պատճառով: Բուժման մնացած բոլոր տարբերակները նա փորձել էր, բոլորն՝ անօգուտ»,- հավելում է լրատվամիջոցը:

ԱՄՆ-ում մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր