ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ղազախստանը չի եղել Հայաստանին բարեկամ պետություն». Դավիթ Շահնազարյան
12:48, 11.01.2022 | mamul.am
4401 | 0

ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ղազախստանում, ուղղակիորեն կապված է մեր անվտանգության հետ. «Ղազախստանը, մեղմ ասած, չի եղել Հայաստանին բարեկամ պետություն: Ղազախստանը դեռ 90-ականներից եղել է թուրանիզմի վերածնման նախաձեռնողը: Ղազախստանն այսօր հանդիսանում է կարևորագույն դերակատար թյուրքական պետությունների կազմակերպությունում ու մեզ համար կարևորագույն խնդիր է, թե ինչպիսին կլինի այդ երկիրը՝ այս ամենից հետո. կմնա՞ նույն կազմակերպությունում, թե՞ կփոխի արտաքին քաղաքականությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր