ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սուրեն Պապիկյանն անցել է գործի. նոր նշանակումներ ու ազատումներ. «Ժողովուրդ»
09:36, 12.01.2022 | mamul.am
5569 | 1

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության ներսում տիրող իրավիճակից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է նախարարությունում ազատումների գործընթացը: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը:

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան նոր պաշտոն են առաջարկել, իսկ, ահա, նրա փոխարեն պաշտոնի են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ հետախուզության վարչությունում: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Արտակ Տոնոյանը ազատվել է այն ժամանակ, երբ մեր խաղաղապահ զորքերը մեկնեցին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում:

Առաքելության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը պետք է իրականացներ բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: Թե որքանով այս ամենը կապ ունի իրար հետ, դժվար է ասել, սակայն մենք տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը որոշել է փոփոխություննրը շարունակել նաեւ աշխատակազմում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր