ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Google-ը, WhatsApp-ը և Facebook-ը վճարել են «Ռոսկոմնադզոր»-ի սահմանած տուգանքը
21:18, 12.01.2022 | mamul.am
5964 | 0

Google-ը, WhatsApp-ը և Facebook-ը վճարել են 22 միլիոն ռուբլի տուգանքը, որը սահմանել էր «Ռոսկոմնադզոր»-ը ռուսական օրենսդրության խախտման համար։

Ավելի վաղ Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը վարչական տույժեր էր կիրառել ամերիկյան Google, Facebook, WhatsApp, Twitter ընկերություններին։ Google-ը տուգանվել է 3 միլիոն ռուբլով, WhatsApp-ը՝ 4 միլիոն ռուբլով, Facebook-ը՝ 15 միլիոն ռուբլով, Twitter-ը՝ 17 միլիոն ռուբլով։ Twitter սոցիալական ցանցը չի վճարել տուգանքը։

Ընկերությունները ենթարկվել են վարչական տույժի՝ անձնական տվյալների տեղայնացման պահանջները չկատարելու համար։ Խախտումները պարբերական բնույթ են կրել, հաղորդում է «Ռոսկոմնադզորը»։

Հիշեցնենք, որ ռուսական օրենսդրության համաձայն, առցանց հատվածում գործող օտարերկրյա ընկերությունները պետք է տեղայնացնեն ռուս օգտատերերի տվյալների բազաները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր