ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Պատասխանող կողմի միջնորդությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նիստը հետաձգվեց
13:30, 13.01.2022 | mamul.am
3218 | 0

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատավարության ժամանակ, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց հայցի հիմքը, ըստ որի հայցվոր կողմը զրպարտչական է համարում 2021 թվականի մարտի 1-ինն Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Պատասխանող կողմը, դիմելով դատարանին, նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց՝ մինչև նոր առարկություններ կներկայացնի՝ ընդդեմ հայցվոր կողմի հայտարարությունների։

Դատարանը բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը և դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 11։00-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր