ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հայտնի է՝ երբ հայ խաղաղապահները կվերադառնան հայրենիք
19:48, 13.01.2022 | mamul.am
5826 | 0

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը ներառյալ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Վաղը 14-րդ բորտով հանում ենք մեր գործընկերներ Հայաստանի, Տաջիկստանի և Բելոռուսի կողմից ներկայացված բոլոր ուժերը։ Ղրղզստանի մեր գործընկերները դուրս կգան այն հաշվարկով, որ իրենք հարևանությամբ են ու կարող են գնալ իրենց ուժերով։ Հետագա 5 օրերի ընթացքում կիրականացվի խաղաղապահ ուժերի ամբողջական դուրս բերումը՝ պահպանվող օբյեկտները հանձնելով ղազախական ուժային կառույցներին։ Ծրագրում ենք ամբողջ աշխատանքն ավարտել ամսի 19-ին»,- ասել է Շոյգուն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր