ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.95, EUR 426.35, RUB 7.46, GBP 491.82
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Baby Shark Dance-ը հատեց 10 միլիարդի նշագիծը՝ սահմանելով բացարձակ ռեկորդ
23:48, 13.01.2022 | mamul.am
19339 | 0

Հարավկորեական Pinkfong ուսուցողական ընկերության («Վարդագույն հեռախոս») Baby Shark Dance («Շնաձկան ձագի պարը») տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube տեսադարանում՝ թողարկման օրվանից մինչև օրս հավաքելով ավելի քան 10 միլիարդ դիտում։ Այս մասին ընկերությունը հինգշաբթի հայտնել է Twitter-ի իր էջում։

«Այսօր մենք նշում ենք մեր պատմական ձեռքբերումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Shark Baby Dance-ը պատմության մեջ առաջին տեսահոլովակն է, որը YouTube-ում հատել է 10 միլիարդ դիտումների նշագիծը»։

Տեսանյութը նկարահանվել է աշխարհի 11 լեզուներով ավելի քան 100 տարբերակով։ Տեսահոլովակում փոքրիկ տղան ու աղջիկը երգ են երգում շնաձկան ձագի և նրա ընտանիքի մասին, ինչպես նաև պարային վարժություն են կատարում։

Տեսանյութն առաջին անգամ YouTube-ում տեղադրվել է 2016 թվականին։ Մի քանի տարվա ընթացքում նրան հաջողվեց դիտումների քանակով շրջանցել համաշխարհային երաժշտության ամենահայտնի տեսահոլովակներին, այդ թվում՝ Լուիս Ֆոնսիի Despacito երգի տեսահոլովակը։ Մեկ տարի առաջ Baby Shark Dance տեսահոլովակն արդեն գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես YouTube ալիքի ամենաշատ դիտված տեսանյութը։

Երգի հեղինակները բացատրում են իրենց ստեղծագործության ռեկորդային ժողովրդականությունը նրանով, որ հոլովակը շատ են սիրում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի երեխաները։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երեխաներն օրական տասնյակ անգամներ դիտում են այս հոլովակը, դրանով իսկ բազմապատկելով դիտումների քանակը։

«Baby Shark» մանկական երգը հայտնվել է ԱՄՆ-ում ավելի քան 100 տարի առաջ և շատ տարածված էր 20-րդ դարի սկզբին ամերիկացի երեխաների շրջանում:

Baby Shark Dance-ը հատեց 10 միլիարդի նշագիծը՝ սահմանելով բացարձակ ռեկորդ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր