ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ալիևը Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդի». Արթուր Ղազինյան
02:12, 15.01.2022 | mamul.am
3736 | 2

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ «Ալիևը կտրականապես հրաժարվում է ընդունել իր «հաղթանակը» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մի պարզ պատճառով. նա Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ:

Ափշերոնի ֆեյք սուլթանն իր երազներում ցանկանում է հաղթած լինել իրեն և իր հորը ստորացրած ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Բայց դա միայն երազներում, քանի որ իրական կյանքում նույնիսկ չի համարձակվի ուղիղ նայել նրանց աչքերի մեջ և ոսկրային խորության վախ ունի ՀՀ նախկին նախագահներից:

Հ. Գ. Այն, որ Ալիևը վերջին 44-օրյա պատերազմում ՉԻ ՀԱՂԹԵԼ, գիտեն աշխարհի բոլոր առաջատար հատուկ ծառայությունները, հետևաբար նաև այդ պետությունների ղեկավարները:

Իսկ այդ փաստը փոթորկում է խաղամոլ ադրբեջանցու փխրուն հոգին և ստիպում նրան հոխորտալ իր հորը ծնկի բերած ժողովրդի և նրա հաղթանակած առաջնորդների հասցեին...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր