ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.88, EUR 550.94, RUB 6.32, GBP 660.30
-8 °C, -11 °C ... -3 °C Վաղը`-5 °C
Արտաշիսյան փողոցի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են
21:30, 14.01.2022
1018 | 0

Հունվարի 13-ին ավտոմեքենայի հարվածից վնասված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցով անցնող միջին ճնշման գազատարի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են, գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Հիշեցնենք, որ նախօրեին Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1945 թ․) դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և բախվել Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
ՃՏՊ–ի հետևանքով մահացել էր մեքենայի ուղևորը, իսկ վարորդը տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրա առողջական վիճակը կայուն ծանր է։

Նշենք, որ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել էր նաև հրշեջ-փրկարարներից մեկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր