ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության»․ Շարմազանով
21:10, 14.01.2022 | mamul.am
2607 | 1

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության։
Ամիսներ առաջ կապիտուլյանտ ռեժիմի ղեկավարը հարևան Վրաստանի միջոցով հանդիպում էր «մուրում» թուրքերից։
Այնուհետև նշեց, որ Թուրքիայից ստանում է «դրական ազդակներ»։
Եվ դա այն դեպքում, երբ թուրքական «բայրաքթարներն» ընդամենը 1 տարի առաջ հազարավոր հայորդիների զոհաբերման պատճառ դարձան։
Այսօր էլ պաշտոնական Անկարան բոլոր հնարավոր միջոցներով սատարում է Ադրբեջանի հանցագործ ռեժիմին։
Հայաստանի «իշխանությունն» իր հերթին փաստացի «ձեռքերը լվացել» է Արցախից, հրաժարվում է Շուշին ու Հադրութն օկուպացված համարել և մոռացության է տվել պահանջատիրության պայքարը։
Նման իրավիճակում հայ-թուրքական «բանակցությունները» չեն կարող սպասարկել Հայաստանի ու հայության շահերը։
Այն բացառապես թուրքական օրակարգի մաս է և կարող է հանգեցնել հերթական ու վերջնական կապիտուլյացիայի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր