ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բացառիկ լուսանկար. Սևանավանքի երրորդ եկեղեցին, 1890 թ.». Շուխյան
00:30, 15.01.2022 | mamul.am
3374 | 0

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Բացառիկ լուսանկար. Սևանավանքի երրորդ եկեղեցին, 1890 թ., լուսանկարիչ Դմիտրի Երմակով: Պատկերում Սուրբ Աստվածածին բազիլիկ տիպի եկեղեցին է և զանգակատունը, որն ըստ որոշ տվյալների փլուզվել է 20-րդ դարասկզբին և որի քարերը հետագայում օգտագործվել են որպես շինանյութ` 1930-ականներին կղզում հանգստյան տուն կառուցելու համար։ Գտնվել է ներկայիս Վազգենյան դպրանոցի նորակառույց եկեղեցու տեղում: Սևանա կղզու վանքային համալիրի պատմությունը վկայում է, որ տարբեր ժամանակներում՝ մինչև 17-րդ դարն այստեղ ընդհանուր առմամբ կառուցված են եղել չորս եկեղեցիներ և մեկ մատուռ»:

Սևանավանքի երրորդ եկեղեցին, 1890 թ.
Աղբյուրը` Ռուբեն Շուխյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր