ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Գերեզմանի հողերի ապօրինի վաճառքով զբաղվողը՝ ՔՊ թեկնածո՞ւ. «Փաստ»
10:00, 15.01.2022 | mamul.am
4592 | 0

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փարաքար խոշորացված համայնքի սկանդալային ընտրությունների հանգուցալուծումից հետո այստեղ նոր հետաքրքիր զարգացումներ են սպասվում. պարզվում է, որ ՔՊ–ի ցուցակով ավագանի ընտրված Դավիթ Ախտոյանի եղբայրը, որին ցանկանում են նշանակել Մերձավանի վարչական ղեկավար, անցնում է քրեական գործերով։ Իրավապահ մարմինների մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ Մհեր Ախտոյանը ներգրավված է եղել գերեզմանների համար նախատեսված հողերի ապօրինի վաճառքի և կաշառքի գործերով։

Ախտոյանն աշխատել է Երևանի գերեզմանատներից մեկում։ Ուշագրավ է, որ ՔՊ–ի համար սա դառնում է օրինաչափություն՝ առաջին պլան բերել քրեական գործով անցած կամ անցնող մեկին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր